Մոհամեդ Կուդուսը ամռանը «Վեսթ Հեմից» տեղափոխվեց «Թոթենհեմ»։ Տրանսֆերը «Թոթենհեմի» համար արժեցավ գրեթե 64 միլիոն եվրո։
«Կարծում եմ՝ նոր ակումբ տեղափոխվելիս գլխավոր գործոնը նախագիծն է և այն, թե ինչպես ես քեզ տեսնում դրա մեջ։ «Բրենտֆորդում» Թոմաս Ֆրանկը մեծ ազդեցություն է ունեցել շատ հարձակվողական խաղացողների զարգացման վրա, ուստի ես մտածեցի, որ նա կլինի իդեալական մարզիչ ինձ համար հետագա զարգացման համար։ Ես համակարծիք եմ նրա չափանիշների հետ. հենց այդպես էլ ես ուզում եմ խաղալ։ Ինձ համար դա կատարյալ տարբերակ էր», – Կուդուսի խոսքերն է մեջբերում «Sports Illustrated FC»-ն։
25-ամյա գանացին «Տոտենհեմի» կազմում բոլոր մրցաշարերում ինը խաղում կատարել է չորս գոլային փոխանցում։