ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ կազմակերպությունը չունի աշխարհում հակամարտությունները լուծելու լծակներ, սակայն նպատակ ունի ֆուտբոլի միջոցով միավորել մարդկանց։ Ցյուրիխում կայացած խորհրդի նիստում նա ընդգծել է խաղաղության և համախմբվածության նշանակությունը՝ հատկապես Գազայի հատվածում տիրող լարված իրավիճակի պայմաններում։
«Մենք հավատում ենք, որ ֆուտբոլը կարող է միավորել մարդկանց այս բաժանված աշխարհում։ Մեր մտքերը բոլոր նրանց հետ են, ովքեր տառապում են բազմաթիվ հակամարտություններից։ Ֆուտբոլի հիմնական ուղերձը խաղաղությունն ու միասնականությունն է։ Թեև ՖԻՖԱ-ն չի կարող լուծել աշխարհաքաղաքական խնդիրները, մենք պարտավոր ենք օգտագործել ֆուտբոլի միավորող, կրթական, մշակութային և մարդասիրական ուժը՝ դրական փոփոխությունների հասնելու համար»,– նշել է Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ։