«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը կարող է հանդես գալ մադրիդյան գրանդի կազմում

Կիսապաշտպան Կոբբի Մայնուն կարող է հանդես գալ մադրիդյան գրանդներից որևէ մեկում։ Ըստ Daily Mail-ի «Ռեալ Մադրիդը» և «Ատլետիկոն» ուշադիր հետևում են 20-ամյա Մայնուին։

«Լոս Բլանկոսը» և «Ատլետիկոն» կարող են պայմանագիր կնքել Մայնուի հետ, եթե նրա իրավիճակը «Մանչեսթեր Յունայթեդում» չբարելավվի։ Ներկայումս խոստումնալից կիսապաշտպանը քիչ խաղաժամանակ է ստանում։

Այնուամենայնիվ, նշվում է, որ Մայնայի իրավիճակը կարող է բարելավվել, եթե «Կարմիր սատանաները» որոշեն փոխել իրենց գլխավոր մարզչին։ Հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները Մայնային գնահատում են 50 միլիոն եվրո։