Հանրահայտ մրցավար Մատեու Լաոսն անդարդարձել է «Բարսելոնա» – ՊՍԺ հանդիպման երկրորդ խաղակեսում փարիզյան ակումբի պաշտպան Նունու Մենդեշի խախտմանը, որի համար ըստ մրցավարի պորտուգալացին պետք է ստանար երկրորդ դեղինը և հեռացվեր խաղադաշտից։
«Հստակ է, որ սա երկրորդ դեղին քարտի արժանի սցենար էր, քանի որ ֆուտբոլիստը կանգնեցրեց ակնհայտ վտանգավոր գրոհը։ Իհարկե, նման իրավիճակներում բնական է, որ մրցավարը ունենա կասկածներ, և դա բոլոր մրցավարների համար էլ սովորական է», — ասել է Լահոսը։
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է ՊՍԺ-ի հաղթանակով 1-2 հաշվով։