Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին չորս ֆուտբոլիստներ ճանաչվել են հանդիպման լավագույն խաղացողներ Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանում, հայտնում է Football Tweet-ը։
Լիգայի փուլի երկրորդ տուրում Ռասմուս Հոյլունդը լավագույնն էր «Նապոլի» – «Սպորտինգ» հանդիպման մեջ, Մարսել Զաբիտցերը՝ «Բորուսիա» Դորտմունդ – «Ատլետիկ» խաղում, իսկ Էնթոնի Էլանգան փայլեց «Յունիոն» – «Նյուքասլ» մրցավեճում։
Առաջին տուրում էլ Մարկուս Ռեշֆորդը ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստը «Նյուքասլի» դեմ արտագնա խաղում։