Կևին դե Բրույնե. «Մեր միջև տարաձայնություններ չկան»

Բելգիացի կիսապաշտպան Քևին Դե Բրույնեն, որը խաղում է «Նապոլիում», խոսել է «Նապոլիի» մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ հնարավոր կոնֆլիկտի մասին:

«Ես հաղթող եմ, ուստի միշտ ցանկանում եմ օգնել թիմին խաղադաշտում: Ինչ վերաբերում է Կոնտեին, մենք կոնֆլիկտ չունենք», – կիսապաշտպանի խոսքերը սոցիալական ցանցերում մեջբերել է Ֆաբրիցիո Ռոմանոն՝ ներքին աղբյուրի խոսքերով:

Դե Բրույնեն փոխարինվել է Իտալիայի Սերիա Ա-ի հինգերորդ տուրում «Միլանի» դեմ խաղի երկրորդ խաղակեսում:

Փոխարինվելուց հետո բելգիացին դժգոհություն է հայտնել: Փորձառու խաղացողը այս մրցաշրջանում Իտալիայի առաջնությունում անցկացրել է հինգ խաղ և խփել երեք գոլ: