«Բարսելոնայի» երիտասարդ աստղ Լամին Յամալը մտադիր էր տոնական երեկո կազմակերպել՝ անկախ նրանից, թե ինչ արդյունք կունենա «Ոսկե գնդակի» քվեարկությունը, գրում է El Pais-ը։
Սակայն 18-ամյա եզրայինը հրաժարվել է իր ծրագրից գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի խնդրանքով․ Յամալը հարգանքով է վերաբերվել մարզչի ցանկությանը և առանց հակադարձելու չեղարկել է միջոցառումը։
Արդյունքում Յամալը քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ առաջին տեղը զիջելով ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեին։