Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների Լիգայում շրջանցեց Թիերի Անրիին

«Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների Լիգայի երկրորդ տուրում Անգլիայում 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Մոնակոյի» հետ։

«Քաղաքայինների» հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձավ դուբլի հեղինակ:

Այսպիսով, Էրլինգ Հոլանդը (52 գոլ) շրջանցեց Թիերի Անրիին (50) և Չեմպիոնների Լիգայի բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակում այժմ զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն առաջատարն է՝ 140 գոլով: