Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլում «Բարսելոնան» տանը պարտվեց ՊՍԺ-ին։ Խաղն ավարտվեց 1-2 հաշվով։
«Բարսելոնայի» կազմում խաղի հաշիվը բացեց Ֆերրան Տորեսը` Մարկուս Ռեշֆորդի փոխանցումից հետո, իսկ ՊՍԺ-ի կազմում պատասխան գոլը խփեց Մայուլուն` 38-րդ րոպեին։
Խաղի հաղթական գոլը խփեց Գոնսալու Ռամուշը` 91-րդ րոպեին։
Այլ արդյունքներ․
«Բորուսիա» – «Ատլետիկ» (4-1)
«Նապոլի» – «Սպորտինգ» (2-1)
«Վիլյառեալ» – «Յուվենտուս» (2-2)