Ֆեդերիկո Վալվերդե․ «Ես միշտ մինչև վերջ նվիրված եմ եղել ակումբին»

«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն սոցիալական հարթակ X-ում հայտարարությամբ արձագանքել է իր և գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի միջև լարվածության մասին տարածված խոսակցություններին՝ դրանք անվանելով անհիմն։

«Կարդացի մի շարք հոդվածներ, որոնք ինձ շատ ցավեցրին։ Գիտեմ, որ մի քանի անհաջող հանդիպում եմ անցկացրել, և չեմ խուսափում քննադատությունից։ Բայց իմ մասին ամեն ինչ կարող են ասել, բացի այն պնդումից, թե ես հրաժարվել եմ խաղալ։ Ես միշտ մինչև վերջ նվիրված եմ եղել այս ակումբին՝ խաղացել եմ ցավերով ու վնասվածքով, և երբեք չեմ խնդրել հանգստի հնարավորություն։

Մարզչի հետ իմ հարաբերությունները շատ լավ են։ Նա մշտապես ինձ վստահություն է տալիս, իսկ ես միշտ պատրաստ եմ խաղալ ցանկացած դիրքում։ Ես հոգի եմ դրել այս ակումբի համար և երդվում եմ իմ պատվով՝ երբեք չեմ հանձնվելու և կպայքարեմ մինչև վերջ», – գրել է ուրուգվայցի կիսապաշտպանը։