Սերխիո Ռամոսը տուգանվել է հրապարակային քննադատության համար

Սերխիո Ռամոսը տուգանվել է Մեքսիկայում, որտեղ նա խաղում է «Մոնտերեյի» կազմում։ Պատճառը Ռամոսի նախորդ խաղից հետո մրցավար Լուիս Սանտանդերի հասցեին ուղղված կոշտ քննադատությունն էր։

Մոնտերեյը կարողացավ հաղթել 1-0 հաշվով՝ Լուկաս Օկամպոսի գոլի շնորհիիվ, բայց Ռամոսը դեռևս դժգոհ էր մրցավարի աշխատանքից։

«Ի՜նչ ամոթ է նման մրցավարությունը։ Միայն այսպիսի առաջնությունում է նման բան պատահում», – խաղից հետո գրել է Ռամոսը։

Ըստ երևույթին, հենց այս վերջին արտահայտությունն էր, որը վրդովեցրել էր մեքսիկական ֆուտբոլային պաշտոնյաներին, քանի որ Ռամոսը դրանով փաստացիորեն վարկաբեկել էր ամբողջ առաջնությունը։