Ուիլյամ Սալիբան համեմատել է իրեն և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին

Ամռանը Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը «Լիվերպուլից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», մինչդեռ Ուիլյամ Սալիբան, որը նույնպես կապվում էր մադրիդյան ակումբի հետ, որոշեց երկարաձգել իր պայմանագիրը «Արսենալի» հետ։

Ֆրանսիացի պաշտպանն անդրադարձել է այն բանին, ինչն իրեն տարբերում է Ալեքսանդր-Արնոլդից․

«Տրենտը «Լիվերպուլում» մի քանի տիտղոս է նվաճել, իսկ ես «Արսենալում» առայժմ միայն «Քոմյունիթի Շիլդն» եմ վերցրել։ Ցանկանում եմ մնալ այստեղ և նվաճել բազմաթիվ գավաթներ։ Սիրում եմ այս ակումբը և չեմ կարող հեռանալ՝ առանց դրա դիմաց ինչ-որ բան վերադարձնելու», — ասել է Սալիբան։

Հաղորդվում է, որ Սալիբայի նոր պայմանագիրը նրան կապում է լոնդոնյան ակումբի հետ մինչև 2029/2030 մրցաշրջանի ավարտը։