Էդի Հոուն պատասխանել է «Բավարիայից» հնչած վիրավորանքներին

«Բավարիայի» տնօրենների խորհրդի անդամ Կառլ-Հայնց Ռումենիգեն քննադատել է Նիկ Վոլտեմադեի տրանսֆերի գումարը՝ 75 միլիոն եվրոն վճարած ակումբներին անվանելով «հիմարներ»։ Մյունխենյան թիմը ևս հետաքրքրված էր գերմանացի հարձակվողով, սակայն վերջինս ընտրեց «Նյուքասլը»։

Ի պատասխան Ռումենիգեի խոսքերի՝ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Էդի Հոուն ընդգծել է, որ տրանսֆերների արժեքը որոշում է շուկան․

«Տրանսֆերային գինը որոշում է շուկան, ոչ թե առանձին ակումբները։ Մենք շատ ուրախ ենք, որ Նիկը մեր թիմում է։ Կարծում եմ՝ նա լավ է սկսել այս մրցաշրջանը», — ասել է Հոուն։

Չորեքշաբթի օրը «Նյուքասլը» Չեմպիոնների լիգայի շրջանակում արտագնա խաղում կմրցի «Ունիոն Սեն-Ժիլուազի» հետ, և հանդիպմանը հնարավոր կլինի հետևել ուղիղ եթերով։