«Թոթենհեմը» մոտ է կիսապաշտպանի հետ նոր պայմանագիր կնքելուն

«Թոթենհեմի» կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը մոտ է լոնդոնյան ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելուն, հաղորդում է «Football London»-ը։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ ուրուգվայցու հետ պայմանագրի երկարաձգումը դարձել է «Թոթենհեմի» առաջնահերթություններից մեկը Քրիստիան Ռոմերոյի պայմանագրի երկարաձգումից հետո։ Նշվում է, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը շուտով կհաստատվեն։

Բենտանկուրը «Թոթենհեմ» է տեղափոխվել 2022 թվականին՝ «Յուվենտուսից» 19 միլիոն եվրոյով։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է ինը հանդիպման տարբեր մրցաշարերում՝ գոլի հեղինակ չդառնալով։ 28-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը։