Դեկու. «Չենք պլանավորում հունվարին վաճառել նրան»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն մեկնաբանել է թիմի դարպասապահի դիրքը։

«Մենք չենք պլանավորում հունվարին բաժանվել Տեր Շտեգենից։ Եթե նա առողջ լիներ, հավանաբար կլիներ մեկնարկային կազմում: Նա մեր ավագն է։

Ժոան Գարսիայի հետ պայմանագիր կնքելը Տեր Շտեգենի դեմ չէր։ Դա խելացի որոշում էր ապագայի համար», – Դեկուի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն։