«Բավարիայի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը մեկնաբանել է իր ապագան ակումբում։
Հիշեցնենք, որ հարձակվողը «Բավարիա» է տեղափոխվել «Չելսիից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
«Ես շատ երջանիկ եմ այստեղ. բոլորը շատ ջերմորեն են ընդունել ինձ։ Ես ինձ տանը եմ զգում։ Կտեսնենք, թե ապագան ինչ կբերի», – Ջեքսոնի խոսքերը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
24-ամյա սենեգալցին «Բավարիայի» կազմում մասնակցել է հինգ խաղի՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։ Ջեքսոնի ներկայիս պայմանագիրը «Չելսիի» հետ ուժի մեջ է մինչև 2033 թվականը։