Միկել Արտետա․ «Նա շատ վստահ տղա է, աներևակայելիորեն աշխատասեր»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան գովաբանել է թիմի հարձակվող Վիկտոր Գյոկերեսի խաղը այս մրցաշրջանում։

«Նա շատ վստահ տղա է, աներևակայելիորեն աշխատասեր։ Հաճելի է նրա հետ աշխատելը։ Նա շատ բան է բերում թիմին, չնայած դեռ շատ, շատ հեռու է իր ողջ ներուժից», – Արտետայի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Հիշեցնենք, որ Գյոկերեսը այս ամռանը «Սպորտինգից» միացել է «Արսենալին» 73,5 միլիոն եվրոյի դիմաց։ Նա անգլիական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է ութ խաղ՝ խփելով երեք գոլ։