Բրազիլացի հարձակվող Անտոնին, ով ընթացիկ մրցաշրջանի սկզբում «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել էր «Բետիս», խոսել է անգլիական ակումբում իր նկատմամբ որակազրկման ընթացքում ցուցաբերած վերաբերմունքի մասին։
«Անգլիայում շատ դժվար ժամանակաշրջան էր՝ ավելի քան 40 օր հյուրանոցում, առանձին մարզվելով… Կարծում եմ՝ նրանք ինձ անհարգալից վերաբերվեցին, բայց դա չէ խնդիրը։ Ես չեմ ուզում դա մեծ բան դարձնել։ Այդպիսին է կյանքը։ Ես շատ շնորհակալ եմ ակումբին։ Կային լավ և վատ ժամանակներ, և մենք նվաճեցինք երկու տիտղոս», – Անտոնիի խոսքերն է մեջբերում El Desmarque-ը։
Անտոնին «Բետիսի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականը։ Նախկինում նա թիմում խաղացել է վարձավճարով՝ անցկացնելով 26 հանդիպում, խփելով ինը գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում։