«Չելսին» պատրաստ է քննարկել թիմի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերը վաճառելու հնարավորությունը, բայց միայն որոշակի պայմաններով։ Արգենտինացին վաղուց է կապվում «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու հետ։
Չնայած ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում որևէ կոնկրետ մանրամասներ չեն հրապարակվել, «Լոս Բլանկոսը» շարունակում է հետաքրքրված լինել կիսապաշտպանով։
TEAMtalk-ի տվյալներով՝ «Չելսին» ապագայում կքննարկի «Ռեալ Մադրիդի» առաջարկը Ֆերնանդեսի համար, եթե իսպանական գրանդը համաձայնի վճարել ավելի քան 121 միլիոն եվրո՝ նույն գումարը, որը նրանք վճարել էին «Բենֆիկայից» ֆուտբոլիստի համար 2023 թվականի սկզբին։
Transfermarkt-ը Էնցո Ֆերնանդեսի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։ 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2032 թվականը։