«Գալաթասարայի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը դարձավ առաջին նիգերիացի ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների Լիգայում դարձել է 10 գոլի հեղինակ։
Օսիմհենը Չեմպիոնների Լիգայում իր 10-րդ գոլը խփեց «Լիվերպուլի» դեմ խաղում՝ 16-րդ րոպեին իրացնելով 11 մետրանոց հարվածը։
Օսիմհենը առաջին նիգերիացի ֆուտբոլիստն է, որը Չեմպիոնների Լիգայում գոլ է խփել երեք տարբեր թիմերի՝ «Լիլի», «Նապոլիի» և «Գալաթասարայի» կազմում։
«Գալաթասարայը» սենսացիոն հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ Ստամբուլում՝ Օսիմհենի գոլի շնորհիվ։