CHAMPIONS LEAGUE. «Ինտերը» վստահ խաղով հաղթեց «Սլավիային»․ այլ արդյունքներ

Չեմպիոնների Լիգայի երկրորդ տուրում Միլանի «Ինտերը» ընդունեց Պրահայի «Սլավիային» և հաղթեց 3-0 հաշվով։

Միլանյան թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, ևս մեկ անգամ աչքի ընկավ Դենզել Դյումֆրիսը։

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց հանդիպմանը։

Չեմպիոնների Լիգայի երրորդ տուրում «Ինտերը» կհյուրնկալվի բելգիական «Յունիոնին», իսկ «Սլավիան»՝ «Ատալանտային»։

Զուգահեռաբար ընթացան նաև հետևալ հանդիպումները՝

«Բոդյո-Գլիմտ» – «Թոթենհեմ» (2-2)

«Մարսել» – «Այաքս» (4-0)

Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի մրցաշարային աղյուսակը, ստորև՝