Լուիս Էնրիկե․ «Հուսով եմ, որ նրա կախարդանքը մեզ չի հիասթափեցնի»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գովաբանել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիին՝ կատալոնացիների և փարիզցիների Չեմպիոնների Լիգայի երկրորդ տուրի խաղից առաջ։

«Ես լավ գիտեմ Պեդրիին։ Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է։ Ես սիրում եմ դիտել «Բարսելոնայի» խաղերը, հատկապես Պեդրիի նման ֆուտբոլիստներին։ Նա նման է Հարի Փոթերին, բայց ես իսկապես հուսով եմ, որ նրա կախարդանքը մեզ չի հիասթափեցնի։ Չնայած «Բարսելոնան» միայն Պեդրին չէ։ Կան շատ այլ լավ ֆուտբոլիստներ», – Էնրիկեի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Բարսելոնա» – «ՊՍԺ» խաղը կկայանա հոկտեմբերի 1-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 23։00-ին։