Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե իր թիմակիցներից ում տաղանդն է ամենից շատը գնահատում

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե իր թիմակիցներից ում տաղանդն է ամենից շատը գնահատում։

«Կվերցնեի Մարկուս Թյուրամի տեխնիկան։ Նա անչափ ուժեղ է և պայքարում է ցանկացած իրավիճակում մինչև վերջ», – Մխիթարյանի խոսքերն է մեջբերում FCInternews-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 9 հանդիպման բոլոր մրցաշարերում, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։