Talksport-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան կարող է լքել ակումբը։
Ըստ աղբյուրի՝ 31-ամյա պորտուգալացին մտածում է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մասին՝ հաջորդ ամռանը պայմանագրի ժամկետը լրանալուց հետո։
2024/25 մրցաշրջանում Սիլվան 52 խաղում խփել է վեց գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։