Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի երկրորդ տուրում «Ռեալ Մադրիդը» արտագնա խաղում մրցեց «Կայրաթի» դեմ։ Հանդիպումը ավարտվեց հյուրերի ջախջախիչ հաղթանակով՝ 5-0 հաշվով։
Խաբի Ալոնսոյի թիմի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն, ևս մեկական անգամ աչքի ընկան Էդուարդո Կամավինգան և Բրահիմ Դիասը։
Չեմպիոնների Լիգայի հաջորդ տուրում «Կայրաթը» տանը կընդունի կիպրոսյան «Պաֆոսին», իսկ «Ռեալը»՝ իտալական «Յուվենտուսին»։
Հանդիպման տեսությունն՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղում «Ատալանտան» տանը մրցեց «Բրյուգեի» հետ և հաղթեց 2-1 հաշվով։
Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի մրցաշարային աղյուսակը, ստորև՝