«Մանչեսթեր Սիթին» Ռոդրիին փոխարինող է գտել

Caught Offside-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» «Բավարիայի» կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչին դիտարկում է որպես 29-ամյա Ռոդրիի երկարաժամկետ փոխարինող։

Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Սիթին» ուսումնասիրում է 21-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու հնարավորությունը առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ըստ տեղեկությունների՝ անգլիական ակումբը պատրաստ է Պավլովիչի համար առաջարկել 45-50 միլիոն եվրո։ Գերմանացի խաղացողի համար հնարավոր է մրցեն նաև «Յուվենտուսը» և ՊՍԺ-ն։

Այս մրցաշրջանում Պավլովիչը մասնակցել է 11 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով մեկ գոլ։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։