Ֆաբիո Կանավարոն կարող է ազգային հավաքական գլխավորել

Իտալացի մարզիչ Ֆաբիո Կանավարոն շուտով կարող է գլխավորել Չինաստանի ազգային հավաքականը։

Ինչպես իր սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան, Չինաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Կանավարոյի միջև բանակցությունները նախատեսված են սեպտեմբերի 29-ին Միլանում։

Աղբյուրի համաձայն՝ չինացիները պատրաստել են նոր առաջարկ՝ իտալացուն համոզելու մարզել ազգային հավաքականը։ Կանավարոն նախկինում մերժել էր Չինաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկը։

Հիշեցնենք, որ Կանավարոն նախկինում աշխատել է Չինաստանում՝ մարզելով «Գուանչժոուն» 2014-2015 թվականներին և կրկին 2017-2021 թվականներին։ 2019 թվականի գարնանը նա եղել է Չինաստանի ազգային հավաքականի ժամանակավոր գլխավոր մարզիչ, և թիմը նրա գլխավորությամբ պարտվել է երկու ընկերական խաղում՝ Ուզբեկստանի և Թաիլանդի դեմ։