Opta. Սուպերհամակարգիչը նշել է Չեմպիոնների Լիգայի ֆավորիտներին

Opta Sport-ի սուպերհամակարգիչը նշել է Չեմպիոնների Լիգայի ֆավորիտներին մրցաշարի երկրորդ տուրի խաղերից առաջ։

Այսպիսով, Չեմպիոնների Լիգան հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունի «Լիվերպուլը» (18.2%), որին հաջորդում են «Արսենալը» (17.4%) և «Մանչեսթեր Սիթին» (17.1%)։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի գործող չեմպիոնը «Պարի Սեն Ժերմենն» է։