«Ռեալ Մադրիդը» հետաքրքրված էր «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի ծառայություններով։
Ըստ El Nacional-ի, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձամբ դեմ է եղել վաճառքին՝ նշելով, որ Ռոդրին իր թիմի հիմնական ֆուտբոլիստն է։
2024 թվականի սեպտեմբերին իսպանացու կողմից խաչաձև կապանների պատռվածքի պատճառով Ռոդրին բաց է թողել նախորդ մրցաշրջանի մեծ մասը։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։