Չավին կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»

Չավին կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչը, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 45-ամյա մարզիչը ուշադիր հետևում է Պրեմիեր Լիգային և պատրաստ է ստանձնել «Կարմիր սատանաների» ղեկավարությունը՝ չնայած եվրոպական մրցակցության բացակայությանը։

Չավիի վերջին աշխատանքը «Բարսելոնայում» էր։ Իսպանացին գլխավորել է «Բլաուգրանան» 2021 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ Մասնագետի ղեկավարությամբ կատալոնացիները 2022/23 մրցաշրջանում հաղթել են Լա Լիգան և Իսպանիայի Սուպերգավաթը։

«Բարսելոնայից» առաջ Չավին մարզել է Քաթարի «Ալ Սադ» ակումբը։