Cadena Ser․ Ժոան Լապորտան մեղադրել է «Բարսելոնայի» նախկին նախագահին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեղադրել է կատալոնական ակումբի նախկին նախագահ՝ Խոսեպ Բարտոմեուին, հարձակվողներ Մալկոմի և Անտուան ​​Գրիզմանի տրանսֆերների ֆինանսական անարդյունավետ կառավարման մեջ, հայտնում է Cadena Ser-ը։

Աղբյուրի համաձայն՝ Բարտոմեուն արհեստականորեն մեծացրել է որոշ տրանսֆերների վճարները, որոշ միջոցներ փոխանցվել են կեղծ ընկերություններին։ Օրինակ՝ Մալկոմի տրանսֆերի վճարը կազմել է 10 միլիոն եվրո։ «Բարսելոնայի» նախկին նախագահը ցուցմունք կտա հոկտեմբերի 24-ին։

Խոսեպ Բարտոմեուն «Բարսելոնայի» նախագահն է եղել 2014 թվականի հունվարից մինչև 2020 թվականի հոկտեմբերը։ Նա նաև կատալոնական ակումբի փոխնախագահն ու տնօրենների խորհրդի անդամն է եղել։