Հոկտեմբերի 1-ին Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի երկրորդ տուրում «Բարսելոնան» կմրցի ՊՍԺ-ի հետ։
Մրցավեճից առաջ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նշել է այն ֆուտբոլիստին, որի ներկայությունը մեկնարկային կազմում անփոփոխ է լինելու։
«Օլմոն լիովին առողջ է․ նախորդ խաղում նրան պարզապես հանգստանալու հնարավորություն տվեցինք, որպեսզի նա պատրաստ լինի ՊՍԺ-ի դեմ կարևոր հանդիպմանը, որտեղ անպայման կհայտնվի մեկնարկային կազմում»,– նշել է Ֆլիկը մամուլի ասուլիսի ժամանակ։
«Բարսելոնա» – «ՊՍԺ» հանդիպումը կանցկացվի վաղը՝ հոկտեմբերի 1-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։