ՊՍԺ-ն ևս մեկ լուրջ կորուստ ունի «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ

Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլում «Բարսելոնան» կհյուրընկալի «Պարի Սեն Ժերմենին»։

Փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրապարակել է առաջիկա խաղի համար նախատեսված իր կազմը։ Նշենք, որ վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան բաց կթողնի խաղը։

Վինգերը վնասվածք է ստացել Ֆրանսիայի առաջնության վերջին՝ «Օսերի» դեմ խաղում (2-0)։

Ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը ընդգրկվել է ՊՍԺ-ի հայտացուցակում։ «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի գրանդի խաղը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 1-ին և կմեկնարկի 23:00-ին։

EURO-FOOTBALL.RU: https://www.euro-football.ru/article/45/1006033741_kvaracheliya_ne_syigraet_s_barselonoy