Մադրիդի «Ռեալի» անգլիացի աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է վերադառնալ խաղադաշտ հոկտեմբերյան միջազգային դադարից անմիջապես հետո, տեղեկացնում է Marca-ն։
26-ամյա ֆուտբոլիստը ազդրի վնասվածքի պատճառով մի քանի հանդիպում է բաց թողել, իսկ Դանիել Կարվախալը դուրս է մնացել շարքից ոտնաթաթի վնասվածքի հետևանքով։ Այդ պայմաններում առաջին թիմի կազմը համալրել է «Կաստիլյայի» 21-ամյա պաշտպան Դավիդ Խիմենեսը, որը կմնա հիմնական կազմում մինչև Ալեքսանդր-Առնոլդի լիարժեք ապաքինումը։
Սպասվում է, որ Տրենտը լիովին պատրաստ կլինի հոկտեմբերին, երբ ավարտվի միջազգային խաղերի ընդմիջումը։ «Սերուցքայինների» առաջին հանդիպումը դադարից հետո կայանալու է հոկտեմբերի 19-ին՝ «Խետաֆեի» դեմ։