Անդրեյ Արշավին․ «Հուսով եմ՝ «Կայրաթը» կհաղթի»

«Արսենալի» և «Զենիթի» նախկին հարձակվող Անդրեյ Արշավինը խոսել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլում «Կայրաթի» և «Ռեալ Մադրիդի» միջև կայանալիք տնային խաղի մասին:

«Հուսով եմ՝ «Կայրաթը» կհաղթի: «Ռեալ Մադրիդի» յուրաքանչյուր պարտություն իմ հոգու համար բալասան է», – Sport.es-ի հաղորդմամբ՝ ասել է Արշավինը: Խաղը կկայանա Ղազախստանում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 20:45-ին:

Հիշեցնենք, որ «Կայրաթը» առաջին փուլում 1-4 հաշվով պարտություն կրեց Լիսաբոնի «Սպորտինգից»: Մինչդեռ «Ռեալ Մադրիդը» տանը հաղթեց «Մարսելին» (2-1):