Յուրգեն Կլոպը հայտնել է՝ կվերադառնա՞ մարզչական աշխատանքի, թե՞ ոչ

«Լիվերպուլի» և «Բորուսիայի» նախկին մարզիչ Յուրգեն Կլոպը խոստովանում է, որ այլևս մարզչական աշխատանքով չի զբաղվելու։

««Լիվերպուլից» հեռանալուց հետո ես դադար վերցրի։ Ես վայելում էի կյանքը, ժամանակ էի անցկացնում թոռներիս հետ։

Բայց գիտեի, որ երկար չեմ կարողանա աշխատանքից դուրս մնալ։ Այնուամենայնիվ, գիտեի, որ քիչ հավանական է, որ վերադառնամ գլխավոր մարզչի աշխատանքի։ Այլևս երբեք։ Կարծում եմ՝ այո։ Չնայած չեմ կարող վստահ լինել, թե ինչ է սպասվում ապագայում», – գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում The Athletic-ը։

Կլոպը «Լիվերպուլի» հետ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան և ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան։ Գերմանացին ներկայումս աշխատում է «Ռեդ Բուլում»։