Հարձակվողական կիսապաշտպան Լուիս Դիասը, ով ամռանը «Լիվերպուլից» տեղափոխվեց «Բավարիա», կարող էր հայտնվել Իսպանիայի բարձրագույն լիգայի ակումբներից մեկում:
Mundo Deportivo-ի տվյալներով՝ «Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերել կոլումբիացի թևայինի նկատմամբ: Ակումբի մարզական տնօրեն Դեկուն նշել է։
«Մենք փնտրում էինք լավագույն լուծումը, բայց երբեմն տրանսֆերն իրականացնելը չի ստացվում»:
Դիասը այս մրցաշրջանում գերմանական թիմի կազմում անցկացրել է ութ խաղ՝ խփելով չորս գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում:
Նրա շուկայական արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո: