«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ և ներկայիս վերահսկիչ խորհրդի անդամ Կառլ-Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է հարձակվող Նիկ Վոլտեմադեի «Շտուտգարտից» «Նյուքասլ» տեղափոխությունը։
«Չպետք է բոլորի օրինակին հետևել, հատկապես՝ ոչ որոշ ֆինանսիստների։ Շնորհավորում ենք նրանց, ովքեր գտել են այդքան գումար վճարած հիմարներին։ Մենք, անշուշտ, դա չէինք անի», – BR-ի հաղորդմամբ՝ ասել է Ռումենիգեն։
23-ամյա կենտրոնական հարձակվողը անգլիական ակումբ է տեղափոխվել անցյալ ամռանը։ «Կաչաղակները» Վոլտեմադեի տրանսֆերի համար վճարել են 85 միլիոն եվրո։ Նիքը այս մրցաշրջանում խաղացել է Պրեմիեր լիգայի երկու խաղ և խփել երկու գոլ։