«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը բացատրել է, թե ինչու է ակումբը միանգամից երկու հարձակվողի՝ Հյուգո Էկիտիկեի և Ալեքսանդր Իսակի հետ պայմանագիր կնքել:
Պորտուգալացի հարձակվող Դիոգո Ժոտայի մահը անուղղակիորեն ազդել է այս որոշման վրա:
«Մենք մեր հարձակումը ուժեղացրել ենք երկու 9 համարով: Ժոտայի ողբերգությունից հետո պարզ դարձավ, որ մեկ հարձակվողը բավարար չի լինի», – մարզչի խոսքերն է մեջբերում Liverpool News-ը: