«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Չելսիի» դեմ սպասվող հանդիպումից առաջ անդրադարձել է իր նախկին ակումբում անցկացրած տարիներին։
«Երբ ես մարզում էի «Չելսին», այն ժամանակ Ռոման Աբրամովիչի թիմը մի իսկական ուժեղ մեխանիզմ էր․ մենք կարողանում էինք հաղթել ամեն մրցաշարում։ Այդ ավանդույթը շարունակեցին նաև ինձ հաջորդած մարզիչները՝ Կառլո Անչելոտտին, Անտոնիո Կոնտեն ու Թոմաս Տուխելը։ Այդ տարիներին ակումբը պարզապես մեքենա էր տիտղոսներ նվաճելու համար։
Հետագայում իրավիճակը փոխվեց․ մեծ ծախսեր, չափազանց շատ խաղացողներ և թիմ, որը կարծես կորցրել էր իր ուղղությունը։ Այդ շրջանը հեշտ չէր ոչ մեկի համար, հատկապես նրանց, ովքեր կապված են ակումբի հետ», – նշել է Մոուրինյուն Daily Mail-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը «Չելսին» գլխավորել է երկու փուլով՝ 2004-ից 2007 և 2013-ից 2015 թվականներին։