Էնցո Մարեսկա․ «Մենք ոչ մի պատճառ չունենք տխրելու»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է թիմի վերջին արդյունքների մասին։ «Ազնվականները» վերջին չորս խաղերում կրել են երեք պարտություն։

«Այսօր առավոտյան նրանք ինձ ցույց տվեցին վիճակագրությունը. վերջին վեց ամիսների ընթացքում մենք պարտվել ենք հինգ խաղում, որոնցից չորսում կարմիր քարտեր են եղել։ Մենք շարունակում ենք լավատես մնալ, քանի որ դա է, ինչ խաղացողներին անհրաժեշտ։ Մենք ոչ մի պատճառ չունենք տխրելու», – Մարեսկայի խոսքերը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Վեց տուրից հետո «Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայի աղյուսակում զբաղեցնում է ութերորդ տեղը՝ ընդամենը ութ միավորով։