«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ինյիգո Մարտինեսը, որը հիմա պաշտպանում է սաուդական «Ալ-Նասրի» գույները, կանխատեսել է, թե որ թիմը կարող է նվաճել ընթացիկ Չեմպիոնների լիգայի գավաթը։
34-ամյա ֆուտբոլիստը իր հավակնորդ է համարում ոչ թե կատալոնական ակումբը, որտեղ հանդես էր գալիս նախկինում, այլ գործող չեմպիոնին։
«Այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի հաղթողը, իմ կարծիքով, ՊՍԺ-ն է», — նշել է Մարտինեսը՝ ըստ Marca-ի։
Նշենք, որ իսպանացի պաշտպանն այս տարվա օգոստոսին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Ալ-Նասր»։ Նախորդ մրցաշրջանում նա «Բարսելոնայի» հետ հասել էր մրցաշարի կիսաեզրափակիչ, սակայն այնտեղ կատալոնացիները պարտվեցին միլանյան «Ինտերին»։