Հայտնի է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային գլխավոր թիրախը։ Football Insider-ի տվյալներով՝ ՊՍԺ-ի կիսապաշտպան Ժոաու Նևեշը «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր տրանսֆերային նպատակն է։
Սակայն, ֆրանսիական գրանդը, ըստ լուրերի, մտադիր չէ վաճառել 21-ամյա տաղանդին։ Պարիզեցիները, ինչպես սպասվում է, կմերժեն կիսապաշտպանի վերաբերյալ բոլոր առաջարկները։
Նևեշը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է չորս խաղ՝ խփելով երեք գոլ։ Նրա ներկայիս պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսը։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։