«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է հաջորդ ամռանը ուժեղացնել թիմի կազմը, հաղորդում են Defensa Central-ի լրագրողները:
Աղբյուրի համաձայն՝ «Արքայական ակումբը» նախատեսում է կնքել առնվազն երկու գործարք: «Լոս Բլանկոսի» հավանական նորեկների թվում են երկու կիսապաշտպաններ՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին և «Կոմոյի» խաղացող Նիկոլաս Պասը:
Անցյալ շաբաթավերջին Խաբի Ալոնսոյի թիմը կրեց նոր մրցաշրջանի առաջին պարտությունը: «Ռեալ Մադրիդը» 5-2 հաշվով պարտվեց «Ատլետիկո Մադրիդին»: Թիմը ներկայումս Իսպանիայի առաջնության աղյուսակում երկրորդն է։