«Ռեալ Մադրիդի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն խոսել է խաղադաշտում իր հաճախակի դիրքային փոփոխությունների մասին։
«Կարող եք հարցնել իմ բոլոր մարզիչներին. ես միշտ ասել եմ նրանց, որ պատրաստ եմ խաղալ խաղադաշտի ցանկացած վայրում և անել այն, ինչ նրանք ուզում են։ Ես երբեք չեմ հրաժարվել «Ռեալ Մադրիդում» որևէ կոնկրետ դիրքում խաղալուց։ Ես միշտ կանեմ այն, ինչ մարզիչն ինձ կասի», – լրագրողներին ասել է Վալվերդեն։
Այս մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանը մասնակցել է ութ խաղի բոլոր մրցաշարերում և կատարել է երեք գոլային փոխանցում։ Հարկ է նշել, որ իր կարիերայի ընթացքում Վալվերդեն խաղացել է ամբողջ աջ եզրում, կենտրոնական պաշտպանությունում, կիսապաշտպանության ձախ կողմում և բոլոր կենտրոնական դիրքերում։
Պաշտոնական խաղերում կիսապաշտպանը չի խաղացել միայն ձախ պաշտպանությունում, ձախ հարձակման և կենտրոնական հարձակվողի դիրքերում։