Opta-ի սուպերհամակարգիչը նշել է Պրեմիեր Լիգան հաղթելու ֆավորիտներին

Opta-ի սուպերհամակարգիչը թարմացրել է 2025/26 մրցաշրջանի Պրեմիեր Լիգայի տիտղոսի համար մրցավազքի ֆավորիտների վարկանիշը՝ 6-րդ տուրի խաղերից հետո։

«Լիվերպուլը» մնում է անվիճելի ֆավորիտ, չնայած «Քրիսթալ Փելասից» կրած 1-2 հաշվով պարտությանը, որը նրանց առաջինն էր ընթացիկ մրցաշրջանում։ Առնե Սլոտի թիմի տիտղոսը նվաճելու հնարավորությունները գնահատվում են 46.5%։

«Արսենալի» առաջին տեղը գրավելու հնարավորությունները գնահատվում են 34.6%, «Մանչեսթեր Սիթիի»՝ 10.1%, «Քրիսթալ Փելասի»՝ 3.8%, իսկ «Չելսիի»՝ 1.3%։

Սուպերհամակարգիչը նաև «Թոթենհեմին», «Բորնմութին», «Բրայթոնին», «Ֆուլհեմին», «Էվերթոնին», «Բրենտֆորդին», «Նյուքասլին» և «Աստոն Վիլային» տիտղոսը նվաճելու մեկ տոկոսից պակաս հնարավորություն է տվել։

Նշենք, որ Պրեմիեր Լիգայի վեց տուրից հետո «Լիվերպուլը» 15 միավորով առաջինն է մրցաշարային աղյուսակում։