Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) նախատեսում է փոփոխություններ կատարել 11 մետրանոց հարվածաշարի կանոններում, հայտնում է Bild-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր կանոնը սահմանում է, որ եթե դարպասապահը հետ է մղում 11 մետրանոց հարվածը, նշանակվում է դարպասային հարված։
Նշվում է, որ դեռևս պարզ չէ, թե ինչպես մեկնաբանել իրավիճակը, եթե գնդակը դիպչի դարպասաձողին։
Այս կանոնը ուժի մեջ մտնելու համար պետք է հաստատվի Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհրդի (IFAB) կողմից։ Նոր կանոնը կարող է ուժի մեջ մտնել հաջորդ մրցաշրջանից և չի գործի 2026 թվականի Աշխարհի առաջնության վրա։