«Բարսելոնայի» կիսապաշտպանը դարձավ Լա Լիգայում այս մրցաշրջանում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրո Ֆերնանդեսը դարձել է Լա Լիգայում այս մրցաշրջանում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ըստ Opta վիճակագրական պորտալի։

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, 17 տարեկան 259 օրական ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել «Ռեալ-Սոսյեդադի» (2-1) դեմ խաղում:

Սա Պեդրո Ֆերնանդեսի նորամուտն էր Լա Լիգայում. նա խաղաց ամբողջ առաջին խաղակեսը և փոխարինվեց ընդմիջմանը:

Ֆուտբոլիստը գերազանցեց «Խետաֆեի» պաշտպան Դավինչիին, ով 17 տարեկան 305 օրական էր, երբ այս մրցաշրջանում Լա Լիգայում նորամուտը նշեց «Սելտայի» դեմ խաղում:

«Բարսելոնան» գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը 19 միավորով: