«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հաստատել է, որ թիմի բրազիլացի հարձակվող Սավիոն պատրաստ է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։
«Մենք սկզբից հստակեցրինք, որ ցանկանում ենք նրան պահել… Հնարավոր է՝ առաջարկը բավարար չէր ակումբի համար։ Բայց իր տարիքում նա արդեն շատ խաղեր է անցկացրել անցյալ մրցաշրջանում, կարող է խաղալ երկու եզրերում և ունի անհավանական արագություն։ Նա շատ լավն է», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Սավիոն անցյալ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է ութ խաղ՝ խփելով երկու գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։