«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել Լա Լիգայի 7-րդ տուրում «Ռեալ-Սոսյեդադի» նկատմամբ տարած հաղթանակը (2-1):
«Դա թիմային հաղթանակ էր: Մրցակիցը գիտեր, թե ինչպես խաղալ, և մենք պետք է քրտնաջան աշխատեինք: Բայց հաղթանակը արժանի էր: Մրցակիցը շատ ցածր պաշտպանվեց, և մենք պետք է աստիճանաբար կարգավորեինք մեր խաղը:
Յամալը՞։ Հիանալի է նրա վերադարձը։ Բոլորը կարող են տեսնել, թե որքան լավն է նա։ Ամբողջ թիմը քրտնաջան աշխատել է։ Վերջին խաղից հետո մենք ընդամենը 68 ժամ ենք հանգստացել, և անհավանական է, թե որքան ջանասիրաբար են բոլոր ֆուտբոլիստները իրենց ամբողջ ուժով նվիրվում։
Դա լավ արդյունք է, բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու։ Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։